Ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ադրբեջանցի լրագրողներին լուսաբանել բանակցություններն ու գնալ դեպի Ստեփանակերտ![]() 7 դեկտեմբերի 2022 - 16:41 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները թույլ չեն տվել ադրբեջանցի լրագրողներին լուսաբանել Իվանյանում (Խոջալու) ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանցի «բնապահպանների» միջև բանակցությունները, ինչպես նաև շարժվել դեպի Ստեփանակերտ, հայտնում է ԱՊԱ-ն։ Շուշի գործուղված լրատվամիջոցի ներկայացուցիչն ասել է, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը թույլ չի տվել նրանց լուսաբանել խաղաղապահների ղեկավարության և ադրբեջանական դիտարկման խմբի միջև բանակցությունները, որն ուսումնասիրելու է «բնական պաշարների ապօրինի շահագործումը»։ Ադրբեջանական դիտարկման խմբի կազմում են ընդգրկված այդ երկրի բնապահպանությոն և բնական պաշարների նախարարության, էկոնոմիկայի նախարարությանը կից Գույքի պետական ծառայության և AzerGold ՓԲԸ աշխատակիցները։ «ԶԼՄ-ների ներկայացուցիչները ոտքով անցել են խաղաղապահների դիրքի մոտով, նրանց հաջողվել է շարժվել դեպի Ստեփանակերտ, սակայն ռուս խաղաղապահները, լրացուցիչ ուժեր ներգրավելով, փակել են լրագրողների ճանապարհը և հետ դարձրել նրանց»,-ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է նաև, թե քննարկումն ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների միջև անցել է կառուցողական ոգով՝ «քննարկվել են հանքավայրերի զննության, ապօրինի շահագործման կանխարգելման, մշտադիտարկման և գույքագրման, պոտենցիալ վնասի գնահատման և շրջակա միջավայրի համար վնասի, ինչպես նաև հասցված վնասի հետևանքների վերացման հարցեր»։ Նշվում է նաև, որ բանակցությունները շարունակվելու են։ Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 3 ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։ Ավելի ուշ ԱՀ ԱԽ-ն, անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերին, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ դիտարկվել է Լաչինի միջանցքում ոչ թե մաքսակետ, այլ ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |