Նալբանդյանը Դավիդենկոյից պարտություն է կրել «Monte-Carlo Rolex Masters-2009»-ի 1/8 եզրափակչում

PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ արգենտինական թենիսիստ Դավիթ Նալբանդյանը (ATPվարկանիշում 15 համարը) «Masters» կարգի «Monte-Carlo Rolex Masters-2009» առաջնության 1/8 եզրափակչում պարտություն է կրել աշխարհի իններորդ ռակետ Նիկոլայ Դավիդենկոյից:

Հանդիպմանը, որը տեւել է 2 ժամ 31 րոպե, Դավիդենկոն Նալբանդյանի հանդեպ հաղթանակ տարավ բոլոր երեք պարտիաներում` 6/4, 5/7, 6/3 հաշվով:

Այս հաջողությունը ռուսին թույլ տվեց մինչեւ նվազագույնը կրճատել արգենտինացու հետ ունեցած տարբերությունը (5-6):

Եզրափակիչ դուրս գալու համար Դավիդենկոն պայքարում է առաջնության չորրորդ ռակետ բրիտանացի Էնդի Մարրեյի հետ:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---