Վահե Հովհաննիսյանը նշանակվել է ֆինանսների նախարար։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Վահե Հովհաննիսյանին նշանակել ֆինանսների նախարար», - ասվում է հրամանագրում։
Վահե Հովհաննիսյանը մինչև այս զբաղեցնում էր ֆինանսների փոխնախարարի պաշտոնը։
Ֆինանսների նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվելու է փոխվարչապետ՝ փոխարինելով Համբարձում Մաթևոսյանին: