Արցախ-Հայաստան միջանցքի փակման հետևանքով ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության բուժհաստատություներում բուժվող ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է։ Այդ մասին հայտնել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը, տեղեկացնում է Արցախպրեսը։
Հիվանդանոցներում դադարեցված պլանային բոլոր վիրահատությունները։
Մահացածը 42-ամյա տղամարդ է, որը 15 տարի հեմոդիալիզ է ընդունել։ Նա տեղափոխման ենթակա չէր։
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։