20 դեկտեմբերի 2022 - 12:19 AMT
Ծովագյուղից մինչև Սևանի թերակղզի, Թալինի տարածաշրջանում մառախուղ է

Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ճամբարակի տարածաշրջանում ձյուն է տեղում, իսկ Վանաձորի, Ստեփանավանի, Թումանյանի, Նոյեմբերյանի, Տավուշի տարածաշրջաններում՝ անձրև, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Մառախուղ է Ծովագյուղից մինչև Սևանի թերակղզի հատվածում՝ 20 մետր, Թալինի տարածաշրջանում ՝ 30-40 մետր տեսանելիությամբ։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են: ‌