Մարուքյան․ Ադրբեջանցի «բնապահպաններն» ապօրինի ստուգումներ են անում Լաչինում

Մարուքյան․ Ադրբեջանցի «բնապահպաններն» ապօրինի ստուգումներ են անում Լաչինում

PanARMENIAN.Net - Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ ադրբեջանցի «բնապահպաններն» ապօրինի ստուգումներ են իրականացնում Լաչինի միջանցքում։

«Ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստներն» իրենց իրավունք են վերապահել ստուգելու մարդասիրական բեռները և խոչընդոտում են բեռների անարգել անցմանը Լաչինի միջանցքով։ Ըստ էության, նրանք ապօրինի մաքսակետեր են դրել։ Այս անհեթեթությունը պետք է անհապաղ դադարեցնել»,– ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
---