Ստեփանակերտում դեկտեմբերի 25-ին համաժողովրդական հանրահավաք կանցկացվի

Ստեփանակերտում դեկտեմբերի 25-ին համաժողովրդական հանրահավաք կանցկացվի

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում դեկտեմբերի 25-ին տեղի կունենա համաժողովրդական հանրահավաք, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Հանրահավաքը սկսվելու է ժամը 14:00-ին:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 24-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում հանդիպել է պետական կառույցների և մի շարք մասնավոր ընկերությունների պատասխանատուների հետ:

Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱՀ պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը, ներկայացվել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը: Նախագահ Հարությունյանը նշել է, որ դեկտեմբերի 3-ից ադրբեջանական կողմը բնապահպանական պատրվակն օգտագործելով առաջ է քաշում Արցախի Հանրապետության համար անընդունելի պահանջներ: Ըստ նախագահի՝ հերթական մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է ժողովրդի և քաղաքական դաշտի միասնականությունը:

Հանդիպման ընթացքում հայտարարվել է դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում հանրահավաք անցկացնելու նախաձեռնության մասին, որով պիտի ևս մեկ անգամ հաստատվի Արցախի ժողովրդի՝ սեփական երկրում ապրելու վճռականությունը:

Ավելի վաղ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը համաժողովրդական հանրահավաք էր հրավիրել դեկտեմբերի 17-ին, որը, սակայան, հետաձգվեց։ Վարդանյանը հայտարարեց, որ նախ կայցելի Մարտունում, Մարտակերտի և Ասկերանի շրջաններ, այնտեղ հանդիպումներ կունենա բնակիչների հետ, որից հետո նոր կկազմակերպվի համաժողովրդական հանրահավաքը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---