Պեսկով․ Սանկտ Պետերբուրգում Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում նախատեսված չէ

Պեսկով․ Սանկտ Պետերբուրգում Ալիևի և Փաշինյանի մասնակցությամբ եռակողմ հանդիպում նախատեսված չէ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահիւ մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել, է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցելու են Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, սակայն նրանց և ՌԴ նախագահի մասնակցությամբեռակողմ հանդիպում նախատեսված չէ։

«Այո, Ալիևի և Փաշինյանի այց սպասվում է։ Բայց եռակողմ հանդիպում չի նախատեսվում»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Գագաթնաժողովն անցկացվելու է դեկտեմբերի 26-27-ին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:

Ավելի վաղ Պեսկովը չէր բացառել, որ Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպման շրջանակում։

Photo. Reuters
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---