Երևանից ավտոերթ է մեկնարկել դեպի Ստեփանակերտ՝ ամանորյա նվերներ են տանում արցախցի փոքրիկներին

Երևանից ավտոերթ է մեկնարկել դեպի Ստեփանակերտ՝ ամանորյա նվերներ են տանում արցախցի փոքրիկներին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ի առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է մի խումբ ակտիվիստների նախաձեռնած ավտոերթը դեպի Ստեփանակերտ։ Նախաձեռնության հեղինակները դեռ մոտ 1 շաբաթ առաջ էին հայտարարել, որ մտադիր են արցախցի փոքրիկներին ամանորյա նվերներ տանել, հայտնում է Factor.am-ը։

Երթի մասնակիցներին Գորիսից միանալու են Լաչինի միջանցքի փակվելու հետևանքով ՀՀ-ում մնացած արցախցիները։

Քաղաքացիները մտադիր են ռուս խաղաղապահների հետ բանակցել և պահանջել ապահովել իրենց անվտանգ անցումը միջանցքով։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---