ՌԴ ԱԳՆ․ Իրավիճակը Լաչինում բարդացնում է խաղաղության շուրջ բանակցությունները Բաքվի և Երևանի միջև![]() 26 դեկտեմբերի 2022 - 14:03 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի շուրջ սրացումը բարդացնում է խաղաղության պայմանագրի ուղղությամբ աշխատանքը ՀՀ և Ադրբեջանի միջև, գրում է ՏԱՍՍ-ը։ «Անկասկած, Լաչինի միջանցքում իրավիճակի շուրջ ներկայիս սրացման նման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների ֆոնը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ։ Ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում իրավիճակը «հողի վրա» կարգավորելու համար։ Հուսով ենք՝ մոտ ապագայում վերսկսել համատեղ աշխատանքը հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով»,- ասել է փոխնախարարը։ Նա նշել է նաև, որ փաստաթղթի համաձայնեցման ժամկետներն այդքան էլ կարևոր չեն։ «Կարծում ենք, որ տվյալ դեպքում փաստաթղթի համաձայնեցման ժամկետներն այդքան էլ կարևոր չեն։ Կարևորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան գալ փոխադարձաբար ընդունելի լուծման, որը կայուն և արդար խաղաղություն կերաշխավորի տարածաշրջանում»,-ասել է դիվանագետը։ Ըստ նրա, ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին, ինչպես դա ամրագրված է ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների հոկտեմբերի 31-ի Սոչիի եռակողմ հայտարարության մեջ։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |