«Պոբեդա» ավիաընկերությունը մեկնարկել է Մոսկվա- Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական 4 անգամ:
Թռիչքները կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի Մոսկվայի «Վնուկովոյից» դեպի Գյումրու «Շիրակ» օդանավակայան:
Ավիատոմսերի առկայության, ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: