Արցախից ՀՀ տեղափոխված 4 ամսական փոքրիկի վիճակը կայուն ծանր է

Արցախից ՀՀ տեղափոխված 4 ամսական փոքրիկի վիճակը կայուն ծանր է

PanARMENIAN.Net - Արցախից Հայաստան տեղափոխված 4 ամսական փոքրիկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«4 ամսական փոքրիկին այժմ հսկում է այն բժիշկը, որը մինչև նրա Հայաստան տեղափոխվելը բուժում էր հեռավար տարբերակով։ Բուժման կուրսը նույնն է, փոքրիկի առողջական վիճակում փոքր-ինչ դրական տեղաշարժ կա։ Երեխան մի քիչ աշխուժացել է, սկսել է ուտել, բայց հիվանդությանը հատուկ՝ շարունակում է բարձր ջերմել», - նշել է Խաչատրյանը։

Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։ Նշենք, որ փոքրիկը Հայաստան էր տեղափոխվել Կարմիր Խաչի միջնորդությամբ։ Ադրբեջանցիները դեկտեմբերի 12-ից փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---