MAN ավտոբուսներից 4-ն արդեն Երևանում են![]() 26 դեկտեմբերի 2022 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Գերմանական MAN մակնիշի 87 նոր ավտոբուսից 4-ն արդեն Երևանում են: Մինչև տարեվերջ մայրաքաղաք կհասնի նաև Zhong Tong մակնիշի 30 ավտոբուս։ Այդ մասին ասվել է Երևանի քաղաքապետարանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։ Զուգահեռ ընթանում է վարորդների հավաքագրման գործընթացը: Կիրակի օրերին նրանց համար պրակտիկ երթևեկ է կազմակերպվում: Ավելի վաղ քաղաքապետը հայտարարել էր, որ Երևանի համար նախատեսված 150 ավտոբուս Չինաստանի նավահանգստում է, որտեղից դրանք տեղափոխվելու են ՀՀ: Մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում կարդիականացվի նաև «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը: Առաջիկայում կհայտարարվի 15 նոր տրոլեյբուսի ձեռքբերման մրցույթ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |