Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանն ընդգրկվել է CIES-ի վարկածով աշխարհի ամենահեռանկարային ֆուտբոլիստների ցանկում։
CIES-ը՝ Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը, հրապարակել է լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների վարկանիշը, որտեղ 200 ֆուտբոլիստ է ընդգրկվել, գրում է Sports.ru-ն։
Վարկանիշում 20 կատեգորիա կա, որից յուրաքանչյուրում 10 ֆուտբոլիստ է ընդգրկվել, որոնք ծնվել են 2002-ի հունվարի 1-ից հետո և մեծ խաղային փորձ են կուտակել 2022-ի պաշտոնական խաղերում։ Հաշվի է առնվել խաղային ժամանակը, հանդիպումների մրցակցային մակարդակը և դրանց արդյունքները։