ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար քրպատասխանատվություն կսահմանվի![]() 29 դեկտեմբերի 2022 - 16:11 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար քրեական պատասխանատվություն կսահմանվի։ Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում։ Արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար նախատեսվում է սահմանել տարբեր չափի տուգանքներ կամ 3 տարվա ազատազրկում, կոչերը տեղեկատվական տարբեր աղբյուրներով, ԶԼՄ–ներով տարածելու համար` 2-5 տարվա ազատազրկում։ Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունների համար առաջարկվու է 10-15 տարվա ազատազրկում սահմանել։ Քննարկման ժամանակ վարչապետը հարցրել է. «Սա նշանակո՞ւմ է, որ որևէ մեկը հրապարակայնորեն չի կարող կոչ անել, օրինակ, որ ՀՀ-ն որպես պետություն, գոյություն չունենալու մասին»։ Նախարարը դրական է պատասխանել։ Գործող օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված միայն սահմանադրական կարգը տապալելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված կոչերի ու գործողությունների համար։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |