ԵԱՏՄ-ում փոխադարձ ապրանքաշրջանառությունը հասել է 67 մլրդ դոլարի, ինչը վկայում է ԵՏՀ-ի հաշվարկների համաձայն 13․2% աճի մասին։
Մասնավորապես, աճել է գյուղատնտեսական ապրանքների (140 մլրդ դոլար) և արդյունաբերական արտադրանքի (1․3 տրլն դոլար) արտադրությունը։ Իսկ Միության ՀՆԱ-ն 9 ամսում կազմել է 1․7 տրլն դոլար (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 98․8 տոկոսը), հայտնում է Sputnik Արմենիան։
Արտադրական-լոգիստիկ շղթաներում տեղի ունեցած փոփոխությունները նոր հնարավարություններ են ստեղծել ԵԱՏՄ որոշ տնտեսությունների համար՝ այդպես, օրինակ, ՀՀ-ից արտահանումը Բելառուս և ՌԴ 2022-ի 10 ամսվա տվյալներով աճել է համապատասխանաբար 2․8 և 2․5 անգամ։