Մարուքյանը կոչ է արել միջազգային հանրությանը հստակ դիրքորոշում որդեգրել Արցախի շրջափակման հարցում![]() 3 հունվարի 2023 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կոչ է արել միջազգային հանրությանը հստակ դիրքորոշում որդեգրել Արցախի շրջափակման վերաբերյալ և բարձրաձայնել այն հետևանքները, որոնց կարող է բախվել Բաքուն, գրում է Galatv.am-ը։ «Արդեն 22 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը՝ արգելափակելով Լաչինի միջանցքը։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը ընտրել է խաղաղ մարդկանց հացադուլի քաղաքականությունը։ Միջազգային հանրությունը պետք է հստակ դիրքորոշում որդեգրի և ասի, թե ինչ հետևանքներ է սպասում Ադրբեջանին նման պահվածքի համար»,- գրել է նա Մարուքյանը Twitter-ի իր էջում։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Մինչ օրս ճանապարհը չի բացվել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |