4 հունվարի 2023 - 14:55 AMT
Հունվարի 1-ից 1000-ից ավելի բնակչով բնակավայրերում նպաստները, թոշակները վճարվում են անկանխիկ

Հունվարի 1-ից 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում նպաստները, կենսաթոշակները վճարվում են անկանխիկ եղանակով: Ուժի մեջ են մտել կենսաթոշակներն ու նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու կարգավորումները՝ կապված 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերում բնակվող քաղաքացիների հետ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը տեղեկացրել է, որ կենսաթոշակների վճարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներդրվել է կենսաթոշակների, նպաստների վճարման անկանխիկ եղանակը, հայտնում է Արմենպրեսը։