Ադրբեջանի նախագահ․ 2025-ին ավարտվում է ռուս խաղաղապահ առաքելության ժամկետը![]() 11 հունվարի 2023 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 10-ի ասուլիսում հայտարարել է, որ 2025-ին ավարտվում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը։ Նա նաև ասել է, թե 2023-ը վերջին շանսն է Հայաստանի համար խաղաղության պայմանագիր կնքելու, քանի որ «հետո գալու է 2024-ը, իսկ 2025-ին ավարտվելու է ռուսական խաղաղապահների առաքելությունը՝ հայերը պետք է իրենց քթից մի քիչ այն կողմ տեսնեն», հայտնում է Haqqin.az-ը։ Ալիևն ադրբեջանական դիվանագիտության հաջողություն է համարել այն, որ «ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»՝ նշելով հղումը տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և Ալամաթիի հռչակագրին Պրահայի հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ։ «Դա վկայում է այն մասին, որ հայերը ճանաչում են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Այո, սա մեր հաջողությունն էր, քանի որ Հայաստանը վերջապես պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասել է Ալիևը։ Նա ասել է, թե ԼՂ այն հայերի համար, որոնք չեն ընդունի Ադրբեջանի քաղաքացիությունը, «Լաչինի միջանցքը բաց է, կարող են հեռանալ»։ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ռուս խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է 5 տարով։ Եթե կողմերից որևէ մեկը այդ ժամկետի ավարտից կես տարի առաջ հայտարարի առաքելությունն ավարտելու մտադրության մասին, այն չի երկարաձգվի։ Photo. Ria Novosti ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |