Սերգեյ Ղազարյանը՝ Արցախի ԱԳ նախարար![]() 11 հունվարի 2023 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Արցախի արտաքին գործերի նախարար է նշանակվել Սերգեյ Ղազարյանը՝ ազատվելով Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչի պաշտոնից: Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիրը։ Դավիթ Բաբայանն ազատվել է Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Մի շարք այլ հրամանագրերով Սրբուհի Արզումանյանն ազատվել է ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱՀ արդարադատության նախարար, Արամ Սարգսյանը նշանակվել է քաղաքաշինության նախարար: Արմեն Մանգասարյանը նշանակվել է սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար: Մինչ այդ նա զբաղեցնում էր Արցախի բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի պաշտոնը։ Առողջապահության նախարարն ավելի վաղ էր նշանակվել։ Նոյեմբերի վերջին Արցախի կառավարությունում 11 նախարարություններից 9-ի ղեկավարներն ազատվեցին պաշտոններից։ Նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր, որ կառավարման նոր որակ է հարկավոր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |