ՀՀ-ն՝ 2023-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների Forbes-ի ցուցակում![]() 11 հունվարի 2023 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է 2023-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների՝ Forbes-ի կազմած ցուցակում։ «Հայաստանը հարուստ պատմություն և մշակույթ ունեցող գեղեցիկ երկիր է։ Այստեղ ցնցող տեսարաններ են՝ լեռներ, Սևանա լիճը, բազում հնամենի ճարտարապետական հուշարձաններ, ինչպիսիք են Գառնին ու Հաղպատի վանքը։ Դրանցից մի քանիսն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում»,- գրում է հոդվածի հեղինակ Քերոլայն Լուպինին։ Դրանում ասվում է, որ բնության և քայլարշավների սիրահաները կարող են անցնել 861 կմ երկարությամբ Անդրկովկասյան արահետով, որն անցնում է Հայաստանի տարածքով։ Նշվում է նաև, որ Հայաստանը հայտնի է իր համեղ խոհանոցով՝ բազմազան թարմ կանաչիներով և համեմունքներով։ «Եթե համեղ կերակուրների սիրահար եք, անպայման փորձեք ավանդական հայկական ուտեստներ՝ խաշ, տոլմա, մանթի, տնական թթու»,-ասվում է հոդվածում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |