ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ չի ծանուցվել ՀՀ-ում զորավարժությունների չեղարկման մասին

ՀԱՊԿ քարտուղարությունը դեռ չի ծանուցվել ՀՀ-ում զորավարժությունների չեղարկման մասին

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ քարտուղարությունը դեռևս պաշտոնական ծանուցում չի ստացել պաշտոնական Երևանից ՀՀ-ում «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին։ Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

ՀԱՊԿ Միավորված շտաբում հաստատել են, որ ծանուցում են ստացել և որ մշակում են ՀԱՊԿ անդամ այլ երկրի տարածքում զորավարժությունն անցկացնելու հնարավորությունը։

«Ընթացիկ տարում այդ զորավարժությունները հայկական հողի վրա անցկացնելու անհրաժեշտությունը նախկինում հաստատվել էր Երևանի կողմից։ Ներկայումս ՀԱՊԿ քարտուղարությունը հայկական կողմից պաշտոնական ծանուցումներ չի ստացել կազմակերպության կողմից սահմանված կարգով այդ զորավարժությունների չեղարկման մասին։ Մենք ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակին, որը կարող է թույլ չտալ այս տարի լիարժեք անցկացնել ՀԱՊԿ նախատեսվող խաղաղապահ զորավարժությունները»,- ասել է Զայնետդինովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նա նաև հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը և Միացյալ շտաբը գործադրում են բոլոր ջանքերը, որպեսզի կազմակերպության կանոնադրական մարմինների կողմից հաստատված զորքերի (Հավաքական ուժերի) «մարտական պատրաստության պլաններն իրականացվեն ամբողջ ծավալով՝ բարձրացնելու նրանց պատրաստվածությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության ապահովման նպատակով»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հունվարի 10-ի ասուլիսում, անդրադառնալով ՌԴ ՊՆ-ն այն հայտարարությանը, որ ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն-2023» խաղաղապահ զորավարժությունները 2023-ին կանցկացվեն ՀՀ-ում, հայտարարել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղապահների զորավարժություններ տեղի չեն ունենա, և որ ՊՆ ղեկավարն արդեն տեղեկացրել է ՀԱՊԿ միավորված շտաբին, որ հայկական կողմը ՀՀ-ում նման զորավարժություններ անցկանցնելը նպատակահարմար չի համարում, համենայնդեպս` այս տարի։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---