ՀՀ ԱԳՆ․ Բաքուն կարծում է` ԵՄ առաքելությունը կխոչընդոտի իր նոր ագրեսիային

ՀՀ ԱԳՆ․ Բաքուն կարծում է` ԵՄ առաքելությունը կխոչընդոտի իր նոր ագրեսիային

PanARMENIAN.Net - ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը, անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ նոր դիտորդական առաքելության տեղակայման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտահայտած դժգոհությանը, ասել է, որ Բաքուն կարծում է` ԵՄ առաքելությունը խոչընդոտ կհանդիսանա իր նոր ագրեսիայի համար։

Ալիևը հայտարարել է, որ ԵՄ հերթական առաքելության գործուղումը ՀՀ կարող է բացասաբար անդրադառնալ Եվրամիության հովանու ներքո բանակցությունների վրա՝ այդպիսի առաքելության գործուղումն առանց Ադրբեջանի հետ համաձայնեցման որակելով որպես «խաբեություն»։

«Նախևառաջ ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում 2022թ. դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ առաքելության դերը տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել շարունակել ԵՄ հետ փոխշահավետ համագործակցությունը՝ ՀՀ ինքնիշխան տարածքում Միության նոր դիտորդական առաքելության իրականացման համատեքստում:

Մեզ համար անհասկանալի է Ադրբեջանի նախագահի դժգոհությունը. չէ՞ որ խոսքը, կրկնենք, ՀՀ ինքնիշխան տարածքում առաքելության իրագործման հնարավորության մասին է: Ըստ ամենայնի, ադրբեջանական կողմը մտավախություն ունի, որ ԵՄ նոր առաքելությունը խոչընդոտ կհանդիսանա ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ նոր ագրեսիա ձեռնարկելիս, ինչի վտանգը շարունակում է շատ բարձր մնալ»,-ասել է նա։

Հունվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Ավելի վասղ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Եվրամիությունը Հարավային Կովկասում ներգրվվածության նոր փուլ է մեկնարկում՝ անցումային խմբով, որը հող կնախապատրաստի Հայաստանում ԵՄ հնարավոր երկարաժամկետ առաքելության համար. դրա վերջնանպատակն է աջակցել կայուն խաղաղությանը: Բորելը նշել է, որ եվրոպացի 40 դիտորդի տեղակայումն արդյունավետ էր:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---