Ձերբակալված դաշնակցական գործիչներին կալանավորելու միջնորդություն կա![]() 13 հունվարի 2023 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ձերբակալված դաշնակցական գործիչների փաստաբանները հայտնել են, որ իերնց պաշտպանյալներին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալված Արտավազդ Մարգարյանին, Գառնիկ Մանուկյանին և Հունան Մելքոնյանին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հայտնում է «Փաստինֆոն»։ Նրանց դեմ վարույթը հարուցվել է Երևանում 2022-ին տեղի ունեցած բողոքի ակցիաներին մասնակցելու նպատակով անձանց «նյութապես շահագրգռելու» առնչությամբ։ Հունվարի 11-ին վաղ առավոտից խուզարկություններ են իրականացվել Երևանում և Արարատում բնակվող ՀՅԴ մի շարք անդամների տներում, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանի տանը, որը շուրջ վեց ամիս կալանքի տակ գտնվելուց հետո ազատ էր արձակվել միայն վերջերս։ Իրավապահները բերման են ենթարկել մի շարք դաշնակցականների, իսկ Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է հարցաքննության։ Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթը, որի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել, նախաձեռնվել է 2022թ օգոստոսին՝ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ օրինական կամ անօրինական հավաքին մասնակցելուն հարկադրելն անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ շանտաժի միջոցով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |