Թանկյանը՝ Ֆոն դեր Լյայենին․ Չես կարող Պուտինին բռնակալ անվանել, քանի դեռ Ալիևին գործընկեր ես կոչում![]() 17 հունվարի 2023 - 18:14 AMT PanARMENIAN.Net - System Of a Down ռոք խմբի մենակատար, աշխարհահռչակ հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանը թվիթերում քննադատական գրառում է արել՝ ուղղված Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, գրում է Արցախպրեսը։ «Ֆոն դեր Լյայեն, չես կարող ռուսական նավթը դուրս մղել ադրբեջանա-թուրքական ռուսական նավթով առանց կեղծավորության, ինչպես չես կարող Պուտինին բռնակալ անվանել, քանի դեռ Ալիևին գործընկեր ես անվանում։ Ալիևի բանակը գլխատել ու բռնաբարել է մարդկանց»,- գրել է նա՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի նախագահի գրառումն այն մասին, որ ԵՄ-ն Ուկրաինային կփոխանցի դեկտեմբերին համաձայնեցված 18 մլրդ մակրոֆինանսական աջակցության առաջին 3 մլրդ եվրոն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին ասուլիսում ասել է, թե, եթե ՀՀ-ն սահմանազատում չի ուզում, ապա սահմանը կանցնի այնտեղով, որտեղով Բաքուն կցանկանա, այն սադրիչ է անվանել։ Նա նաև հավելել է, որ Լաչինի միջանցքը վաց է՝ ով չի ուզում Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ, կարող է գնալ ուր ուզում է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |