Փետրվարի 4-ի երեկոյից ձյուն և մառախուղ է սպասվում![]() 3 փետրվարի 2023 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ին առանձին շրջաններում, 7-8-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-7-ին հանրապետության հովտային գոտում ցերեկը տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Քամին՝ արևմտյան` 4-6 մ/վրկ, փետրվարի 3-ին, 6-7-ին առանձին ատվածներում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով, 5-6-ի գիշերը նույնքանով կբարձրանա: Երևանում փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի ուշ երեկոյան, 5-ին, 8-ին սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի լույս 4-ի գիշերը մայրաքաղաքում սպասվում է -7 աստիճան, լույս 5-ի գիշերը՝ -4։ Փետրվարի 6-7-ին սպասվում է թաց ձյուն և ձնախառն անձրև։ Փետրվարի 3-ի ցերեկը, 6-7-ին սպասվում է քամու ուժգնացում 12-15 մ/վրկ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |