Հայկական Picsart-ը՝ աշխարհի 20 լավագույն հավելվածների շարքում![]() 3 փետրվարի 2023 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Հայկական Picsart ընկերությունը Data.ai-ի State of Mobile 2023 նոր զեկույցում ընդգրկվել է աշխարհի լավագույն 20 հավելվածի շարքում՝ լինելով առաջատարը լուսանկարների խմբագրում անվանակարգում, հայտնում է ԲՏԱ նախարարությունը։ 20 լավագույնների թվում են նաև համաշխարհային ճանաչում ունեցող այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են’ Netflix-ը, TikTok-ը, CupCat-ը, Spotify-ը, Tinder-ը։ Data.ai-ը համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպություն է, որն առաջարկում է տվյալներ ավելի քան 8 միլիոն հավելվածների և հազարավոր կայքերի մասին։ Picsart-ը ֆոտո- և տեսախմբագիր է, որը 2011 թվականին ստեղծել է Հովհաննես Ավոյանը։ Հավելվածում, բացի խմբագրման գործիքներից և ֆիլտրերից, կա նաև սոցիալական հարթակ, որտեղ կարելի է կիսվել գործերով կամ դառնալ նախընտրած օգտատիրոջ հետևորդը։ Picsart-ն ավելի քան 800 աշխատակից ունի Նյու Յորքում, Բանգալորում, Բեռլինում, Մոսկվայում, Տոկիայում և Երևանում։ Ծառայությունը 150 մլն ակտիվ օգտատեր ունի աշխրհի 180 երկրում։ 2020-ի վերջում Picsart-ը գնեց D’Efekt խելացի տեսախմբագրին, որը ստեղծել են հայաստանցի մի խումբ մշակողներ։ Այն թույլ է տալիս էֆեկտներ ներդնել տեսանյութում շարժվող օբեյկտների վրա։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |