Փաշինյանը ցավակցել է Թուրքիային և Սիրիային և հավելել` ՀՀ-ն պատրաստ է օգնել![]() 6 փետրվարի 2023 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։ «Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որի հետևանքով այդքան մարդ է մահացել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին։ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»,– գրել է վարչապետը: Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7․8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 04։17-ին, Ղազիանթեփի մոտակայքում, որն ավելի քան 1 մլն բնակչություն ունի: Ավելի քան 500 մարդ է մահացել։ Զոհերից մեկն ազգությամբ հայ է։ Սիրիայի տարածքում ամենազգալի ցնցումները գրանցվել են Հալեպում, Իդլիբում և Լաթաքիայում։ Սիրիայում ևս ավերածություններ են եղել, մոտ 250 զոհի թվում կան նաև հայեր։ Հալեպում` Ազիզիե թաղամասից 2 հայ է զոհվել՝ մայր և որդի, մեկը հիվանդանոցում է, իսկ մեկ անձ էլ փլատակների տակ է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |