Թուրքիայում ևս մեկ երկրաշարժ է եղել 7․7 մագնիտուդով․ Ցնցումները զգացվել են նաև Երևանում![]() 6 փետրվարի 2023 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում ևս մեկ երկրաշարժ է գրանցվել 7․7 մագնիտուդով։ Այն տեղի է ունեցել տեղական ժամանակով 13։24-ին, իսկ 13։37-ին 5․9 մագնիտուդով հետցնցում է գրանցվել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է ընդհանուր 912 զոհի մասին, գրում է «Վեդոմոստին»։ Թուրքիայում հայտարարվել է տագնապի ամենաբարձր մակարդակը, որը ենթադրում է նաև միջազգային օժանդակություն։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևանում 3 բալ, Գյումրիում` 3-4 բալ ուժգնությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել։ Հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7․8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 04։17-ին, Ղազիանթեփի մոտակայքում, որն ավելի քան 1 մլն բնակչություն ունի: Զոհերից մեկն ազգությամբ հայ է։ Սիրիայի տարածքում ամենազգալի ցնցումները գրանցվել են Հալեպում, Իդլիբում և Լաթաքիայում։ Սիրիայում ևս ավերածություններ են եղել, մոտ 250 զոհի թվում կան նաև հայեր։ Հալեպում` Ազիզիե թաղամասից 2 հայ է զոհվել՝ մայր և որդի, մեկը հիվանդանոցում է, իսկ մեկ անձ էլ փլատակների տակ է։ Photo. Getty Images ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |