Երկրաշարժից վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը![]() 6 փետրվարի 2023 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում երկրաշարժի հետևանքով վնասներ են կրել Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը: Հալեպի Կիլիկյան ճեմարանի տնօրինությունը հայտնում է, որ դպրոցի շենքը վնասներ է կրել, նախազգուշական միջոցներով դադարեցրել են աշխատանքը, մինչև ստուգվի շենքի ամրությունը, հայտնում է «Արևելքը»։ Կիլիկյան ճեմարանը հիմնվել է 1921 թվականին՝ Կիլիկիայից գաղթած հայ գործիչների նախաձեռնությամբ։ 1921-1960 թվականներին կոչվել է Կիլիկյան գաղթականաց վարժարան։ Կիլիկյան ճեմարանի աշխատակազմը դպրոցից և շրջակայքից լուսանկարներ է տեղադրել: Երկրաշարժից վնասվել է նաև Հալեպի Մխիթարյան վարժարանն ու հայկական Ս. Քառասնից Մանկանց եկեղեցին: 1936 թվականին հիմնված Մխիթարյան վարժարանը ևս վնասվել է` ճաքել են կառույցի պատերը, տեղի է ունեցել քարաթափում: Հզոր երկարաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին։ ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ 7․8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 04։17-ին, Ղազիանթեփի մոտակայքում, որն ավելի քան 1 մլն բնակչություն ունի: Զոհերից մեկն ազգությամբ հայ է։ Սիրիայի տարածքում ամենազգալի ցնցումները գրանցվել են Հալեպում, Իդլիբում և Լաթաքիայում։ Սիրիայում ևս ավերածություններ են եղել, մոտ 250 զոհի թվում կան նաև հայեր։ Հալեպում` Ազիզիե թաղամասից 2 հայ է զոհվել՝ մայր և որդի, մեկը հիվանդանոցում է, իսկ մեկ անձ էլ փլատակների տակ է։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |