Արցախի ԱԺ խմբակցությունները դատապարտել են Գուրգեն Արսենյանի ելույթը![]() 6 փետրվարի 2023 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել՝ արձագանքելով Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի ելույթին և դատապարտելով այն։ Հայտարարության մեջ նշվում է, որ վերջին շրջանում ՀՀ պաշտոնական խոսույթում, մասնավորապես՝ Ազգային ժողովի որոշ պատգամավորների ելույթներում հաճախ են հնչում հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում Արցախյան ազգային-ազատագրական պայքարի նշանակությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, պառակտում մտցնում ազգի ներսում: «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները, խստորեն դատապարտելով նման վտանգավոր վարքագիծը, համոզմունք են հայտնում, որ այդօրինակ արտահայտությունները ոչ միայն չեն բխում հայ ժողովրդի շահերից, այլև ջուր են լցնում թուրք- ադրբեջանական տանդեմի ջրաղացին: Ակնկալում ենք ՀՀ Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների պաշտոնական արձագանքը: Հետագայում նման անպատասխանատու հայտարարությունները բացառելու նպատակով՝ կոչ ենք անում հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում: Համոզված ենք, որ հայկական երկու հանրապետությունների առջև ծառացած մարտահրավերներին կարող ենք դիմակայել միայն Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարությունը ստորագրել են «Ազատ Հայրենիք – ՔՄԴ» խմբակցությունը, «Միասնական հայրենիք» խմբակցությունը, «Արդարություն» խմբակցությունը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունը և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունը։ ԱԺ-ում Լաչինի միջանցքի փակ լինելու վերաբերյալ ընդդիմության հրավիրած խորհրդարանական լսումներում իշխանական պատգամավորների միակ ներկայացուցիչ Գուրգեն Արսենյանն իր ելույթում ասել է, թե ուզում էր լսել քաղաքական մտքի գնահատական, բայց հոխորտանքներ է լսում։ «Մոռացե՞լ եք, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների զարգացումն ինչի բերեց, ինչի առջև ենք հիմա կանգնած․․․Անընդհատ Ղարաբաղի 120,000 բնակիչ… ՀՀ 3 մլն բնակչի համար ենք պատասխանատու, պատասխանատու ենք մեր երկրի համար, առաջնահերթությունները ճիշտ դրեք»,- ասել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |