ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքել են «Իրանի և ՀՀ մասնակցությամբ պլանավորվող հարձակման» մասին ադրբեջանական սուտը![]() 9 փետրվարի 2023 - 10:29 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունից և ԱԱԾ-ից հերքել են «Իրանի և Հայաստանի մասնակցությամբ պլանավորվող հարձակման» մասին ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը, հայտնում է Արմենպրեսը։ «Դա բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- հայտնել են ՊՆ մամուլի քարտուղարը և ԱԱԾ տնօրենի խորհրդականը: Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածել, թե իբր «ՀՀ-ն և Իրանը պատրաստվում են հարձակման անցնել Լաչինի և Կուբաթլուի ուղղությամբ»։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների ապատեղեկատվության, գործողությանն իբր մասնակցելու է Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի 30 հոգանոց դիվերսիոն խումբը, կազմված էթնիկ ադրբեջանցիներից։ Նրանք, իբր, Սյունիքում համատեղ նախապատրաստական աշխատանք են տանում ՀՀ ՊՆ հետախուզական վարչության և ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |