Թուրքիա մեկնած հայ փրկարարներն աշխատում են Ադըյամանում

Թուրքիա մեկնած հայ փրկարարներն աշխատում են Ադըյամանում

PanARMENIAN.Net - Հայաստանից Թուրքիա մեկնած փրկարարների ջոկատը սկսել է իր աշխատանքը։ Նրանք աշխատում են Ադըյամանում։ Այդ մասին փետրվարի 8-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

«Հայաստանից ժամանած փրկարարական ջոկատը սկսել է իր աշխատանքը Ադըյամանում․․․Սպասում եմ լավ լուրերի»,- գրել է Փայլանը։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---