Հայ փրկարարները Սիրիայում 3 ողջ մարդ են հանել փլատակներից

Հայ փրկարարները Սիրիայում 3 ողջ մարդ են հանել փլատակներից

PanARMENIAN.Net - Հայ փրկարարները Սիրիայում, երկրաշարժի գոտում, ակտիվորեն ներգրավվել են որոնողափրկարարական աշխատանքներում։ Հալեպ քաղաքի Ալ-Շաար թաղամասում փլատակներից հայ փրկարարների մասնակցությամբ հնարավոր է եղել փրկել 3 մարդու կյանք։

Փրկարարները մասնակցել են նաև 33 մարմնի դուրս բերման աշխատանքներին։ Այս մասին հայտնում են սիրիական լրատվամիջոցները՝ հրապարակելով նաև տեսանյութ, գրում է «Փաստինֆոն»։

Ավերիչ երկրաշարժի հետևանքով, վերջին տվյալներով, Սիրիայում զոհերի թիվը հասել է 3162-ի, իսկ Թուրքիայում՝ 17,134-ի։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---