Միրզոյանը կմեկնի Թուրքիա, կհանդիպի Չավուշօղլուին![]() 15 փետրվարի 2023 - 10:21 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Թուրքիա: Նախարարը երկրաշարժից տուժած Ադըյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին, հայտնում է ԱԳՆ-ն։ Այցի ընթացքում Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարարի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |