Կլաարը պատմական է անվանել Միրզոյանի առաջիկա այցը Թուրքիա

Կլաարը պատմական է անվանել Միրզոյանի առաջիկա այցը Թուրքիա

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պատմական է անվանել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի առաջիկա այցը Թուրքիա։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա պատմական է, որը հաջորդում է կարիքի մեջ գտնվող հարևանին օգնելու Հայաստանի որոշմանը։ Հուսանք` սա հայ-թուրքական հարաբերություններում նոր զարգացումների նախանշան է»,– գրել է Կլաարը։

Փետրվարի 15-ին նախատեսված է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա։ Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին: Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։

2022-ի մարտին նա մասնակցել էր Անթալիայում կազմակերպված դիվանագիտական ֆորումին, որտեղ բանակցել էր Չավուշօղլուի հետ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---