Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր մասնաճյուղային ցանցը՝ հերթական մասնաճյուղը բացելով Երևանի Ավան վարչական շրջանում։ Բացման կապակցությամբ հյուրընկալ «Ավան» մասնաճյուղում գործում են հատուկ առաջարկներ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական այն անձանց համար, ովքեր մինչև մայիսի 31-ը ներառյալ բանկի հաճախորդ կդառնան՝ բացելով հաշվեհամար:
Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանի խոսքով՝ «Ավան» մասնաճյուղի բացումը վարչական շրջանում բանկի ընդհանուր քաղաքականության մի մասն է:
«Ավանում մասնաճյուղ բացելու որոշումը նաև պայմանավորված է առկա հաճախորդների մեծ պահանջարկով, ինչպես նաև այս տարածքում բազմաթիվ ֆիզիկական ու իրավաբանական անձ հաճախորդների առկայությամբ, քանի որ մեր ռազմավարության մեջ մտնում է Երևանում ու, առհասարակ, Հայաստանում ընդհարձակվելը»,- նշել է նա:
«Ավան»-ը Ամերիաբանկի թվով 25-րդ մասնաճյուղն է, այս տարվա ընթացքում պլանավորվում է բացել ևս 2-3 մասնաճյուղ, չնայած բոլոր ծառայությունները, որոնց միջոցով հաճախորդները կարող են օգտվել իրենց անհրաժեշտ ծառայություններից, հասանելի են նաև առցանց:
«Մասնաճյուղային ցանցն ընդարձակվում է՝ հաշվի առնելով հաճախորդների կողմից պահանջարկը: Մինչևչ տարեվերջ պլանավորում ենք ևս մեկ մասնաճյուղ բացել Դավթաշենում, ինչպես նաև մարզերից մեկում, մյուսների մասով ավելի ուշ կտեղեկացնենք»,- նշել է Խաչատրյանը:
Ըստ նրա՝ «Ավան» մասնաճյուղը հագեցված է ինքնասպասարկման բազմաթիվ տերմինալներով, որոնց միջոցով հաճախորդները կարող են ինքնուրույն իրականացնել իրենց անհրաժեշտ գործարքները:
«Մասնաճյուղը բավականին հարմարավետ է, ու մի քանի օրվա ընթացքում, ինչ գործում է, բազմաթիվ հաճախորդների հոսք ենք նկատել, ինչն էլ ապացուցում է դրա պահանջարկը»,- եզրափակեց Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի ղեկավարը:
Ավանում մասնաճյուղի բացմամբ պայմանավորված գործում են հատուկ արշավներ ինչպես ֆիզիկական անձանց համար, այնպես էլ իրավաբանական:
Այդպես, ֆիզանձանց առաջարկվում է մեկ Visa Gold կամ MasterCard Gold վճարային քարտի տրամադրում` առանց առաջին տարվա սպասարկման վճարի, ինչպես նաև MyAmeria բջջային հավելվածի անվճար տրամադրում, հաշվի բացում ծառայությունների փաթեթով (ՀՀ դրամով և մեկ արտարժույթով հաշիվ, MyAmeria բջջային հավելված),
Իրավաբանական անձանց համար ևս հատուկ առաջարկներ են գործում.
-Ինտերնետ Բանկինգ ծառայության տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ,
-Ընկերության 2 ղեկավարի / իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի տրամադրում (բացառությամբ՝ Platinum, Signature կամ Infinite տեսակի քարտերի)` առանց առաջին տարվա տարեկան սպասարկման վճարի
-Visa Business կամ MasterCard Business քարտի տրամադրում` առանց առաջին տարվա սպասարկման վճարի
Տեխնիկապես հագեցած «Ավան» մասնաճյուղը գործում է Խուդյակովի 175/1 հասցեում՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9:30-17:00-ն:
«Ամերիաբանկ» ՓԲԸ և առաջատար ֆինանսական տեխնոլոգիական հաստատություն է և 22 տետեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ամերիան ներկայանում է նորարար ու թվային միջավայրով՝ էկոհամակարգով, որը մեկտեղում է ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները և հնարավորություն ընձեռում բոլոր հիմնական ուղղություններով ստանալ հարմարավետ և հնարավորինս արագ ֆինանսավորում։ Հաշվի բացումից մինչև քարտի տրամադրման և ֆինանսավորման համար դիմելու ամբողջ ուղին այժմ հնարավոր է անցնել էկոհամարգի առցանց միջավայրում: Ամերիաբանկն առաջնորդվում է հաճախորդամետ բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությամբ՝ թվային, ժամանակակից ու անվտանգ միջավայրում ապահովելով սպասարկման բարձր որակ:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: