Ucom-ի տեխաջակցությամբ կայացել է Այկիդո Այկիկայ միջազգային փառատոնը

Ucom-ի տեխաջակցությամբ կայացել է Այկիդո Այկիկայ միջազգային փառատոնը

PanARMENIAN.Net - Ucom ընկերության տեխնիկական աջակցությամբ փետրվարի 17-19-ը կայացել է Հայաստանի Այկիդո Այկիկայ ֆեդերացիայի կողմից նախաձեռնած արդեն 15-րդ միջազգային սեմինարը, որին մասնակցել է 35 օտարերկրյա հյուր։

Միջազգային սեմինարները հիանալի առիթ են Այկիդոյի մարզիկների համար նոր հնարքներ բացահայտելու, հմտությունները կատարելագործելու ու նոր նշաձող սահմանելու համար:

Ավելին, Այկիդոյում ձևավորված մշակույթ է սեմինարների ընթացքում նաև փառատոների անցկացումը, որոնց շրջանակում մասնակիցները ցուցադրում են իրենց վարպետությունը։

«Այս տարի Ucom-ի տեխնիկական աջակցությամբ ցուցադրական ելույթները կազմակերպվել են առցանց տարբերակով, որպեսզի աշխարհում հնարավորինս շատ այկիդոկաներ հնարավորություն ստանան հետևելու փառատոնին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

«Խորին շնորհակալությունս եմ հայտնում Ucom-ին գերհզոր ինտերնետ կապ ապահովելու պատրաստակամության, հնարավորինս արագ բոլոր անհրաժեշտ գործողությունները կազմակերպելու համար», - ասել է ՀԱԱ ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---