21 ապրիլի 2009 - 22:29 AMT
Երեւանում կքննարկվեն ՀՀ Զինված ուժերի գարնանային զորակոչին վերաբերող հարցեր
Ապրիլի 25-ին ՀՀ Պաշտպանության նախարարության գերատեսչական համալիրում տեղի կունենա Հանրապետական զորակոչային հանձնաժողովի խորհրդակցությունը` պաշտպանության եւ առողջապահության նախարարների, ՀՀ Զինուժի գլխավոր շտաբի պետի, ՀՀգլխավոր դատախազի, ՀՀ ռազմական ոստիկանության, նահանգապետերի եւ Երեւանի քաղաքապետի մասնակցությամբ: Ինչպես նշվում է ՀՀ ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության մեջ, խորհրդակցության ընթացքում կամփոփվեն 2008 թ. աշնանային զինակոչի արդյունքները եւ առաջիկա գարնանային զորակոչի հարցերը: