Կիրակոսյան. ՄԻԵԴ-ում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի 4 գործ կա

Կիրակոսյան. ՄԻԵԴ-ում ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի 4 գործ կա

PanARMENIAN.Net - Միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է, որ ՄԻԵԴ–ում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գործ կա։

Նա նշել է, որ առաջին գործը վերաբերում է 2020 թվականի պատերազմին հաջորդող 2 ամսում կատարված դեպքերին, երկրորդը՝ գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի դատավարություններին։

Կիրակոսյանը հավելել է, որ երրորդը ՀՀ–ի սուվերեն տարածքում Ադրբեջանի ԶՈւ–ի ներկայության և դրանով իսկ մարդու իրավունքների խախտման մասին է, իսկ չորրորդը ներառում է 2022-ի մարտին Փառուխի դեպքերը, Արցախում գազանջատումները, Լաչինի միջանցքում տեղի ունեցած զարգացումները, գրում է Sputnik Արմենիան։

«Ադրբեջանի կողմից հաստատված 33 գերու դեմ ապօրինի դատավարությունների մասով որոշ տղաների հետ կապված դատարանի միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումների ժամկետները լրացել են, սակայն նրանք շարունակում են բանտում պահվել։ Իրավական գործիքներով մաքսիմալ հնարավոր բոլոր ջանքերն արվել են։ Ցավոք, այս պահին լրացուցիչ որևէ անելիք չունենք այս մասով եթե նոր փաստեր ենք գտնում, ներկայացնում ենք դատարանին»,–ասել է Կիրակոսյանը։

Նա հավելել է, որ գերեվարված զինծառայողների դատավարությունը բեմականացված էր՝ որոշակի ժամանակահատված հայ զինծառայողներին Ադրբեջանում պահելու համար։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---