Ռոզա Լինի Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում![]() 28 փետրվարի 2023 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Եվրատեսիլ 2022-ում ՀՀ ներկայացուցիչ Ռոզա Լինի Snap երգը Ֆրանսիայում վաճառվել է 200,000 օրինակով և ստացել է պլատինե երգի կարգավիճակ: Այդ մասին ասվում է Eurovision Charts-ի Twitter-ի միկրոբլոգում։ «Ռոզա Լինի Snap-ը պլատինե է դարձել Ֆրանսիայում (վաճառվել է 200,000 օրինակ)»,-ասվում է գրառման մեջ։ Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Snap երգը մրցույթի պատմության մեջ ամենալսված հինգ երգերից մեկն է դարձել: Snap երգի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթանլը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: Բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը, որոնք աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |