3 մարտի 2023 - 16:23 AMT
ԱԱԽ քարտուղարը կմեկնի Հունաստան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 9-ին կմեկնի Հունաստան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել նրա գործուղման վերաբերյալ։

Այցն աշխատանքային է։

Պատվիրակության կազմում են նաև ԱԽ քարտուղարի օգնական Սևակ Ղահրամանյանը և ԱԽ գրասենյակի քաղաքական, սոցիալական և տնտեսական անվտանգության վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Արշակ Մուսախանյանը։