2024-ին ՀՀ-ում Մարսի հետազոտությունների սիմուլյացիա կանցկացվի․ Տիեզերագնացների կազմը հայտնի է![]() 4 մարտի 2023 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը կդառնա Մարս մոլորակի հետազոտությունների սիմուլյացիայի վայր։ Այս մասին հայտնել է ավստրիական գիտական Futurezone.at կայքը։ Ավստրիական տիեզերական ֆորումը (OeWF), որը մասնագիտանում է այսպես կոչված անալոգային հետազոտության մեջ, 2024 թվականի մարտին Հայաստանում կանցկացնի AMADEE-24 սիմուլյացիաները, գրում է Sputnik Արմենիան։ Մինչ Մարսի վրա վայրէջք կատարելը, սարքավորումներն ու տեխնիկական համակարգերը համապարփակ փորձարկումներ են անցնում Երկրի վրա: Առաքելությունների ընթացքում նյութերը փորձարկվում են, կատարվում են վերլուծություններ։ Հայաստանում մարզումները կանցկացվեն բարձր ժայռային սարահարթերում։ Առաքելության անձնակազմն արդեն որոշված է։ Հայաստան կժամանեն տիեզերագնացներ Ավստրիայից, Գերմանիայից, Իսրայելից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից` 2 կին և 4 տղամարդ։ Մեկ ամսով Հայաստանը կդառնա Մարսի հետազոտությունների կենտրոն։ Տիեզերագնացներն ակնկալում են, որ ավելի քան 250 միջազգային հետազոտողներ գիտական աջակցություն կցուցաբերեն առաքելությանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |