IDBank-ը՝ DigiTec էքսպոյի մասնակից![]() 10 մարտի 2023 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Մարտի 10-ին, 11-ին և 12-ին IDBank-ը մասնակցում է DigiTec էքսպոյին՝ հանդես գալով Իդրամի հետ համատեղ տաղավարում: «Բարի գալուստ ID տաղավար, որտեղ կենտրոնում դու ես»․ այս կարգախոսով են հանդես գալիս IDBank-ն ու Իդրամը՝ ներկայանալով որպես մեկ միացյալ էկոհամակարգ։ IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրեն Սուրեն Մարգարյանի խոսքով՝ Բանկը շարունակում է առաջարկել պրոդուկտներ, որոնք լիարժեք համապատասխանում են հաճախորդների աճող կարիքներին։ «Ամիսներ առաջ Բանկը թողարկեց Հայաստանում առաջին Visa Travel Card-ը՝ մոտիվացնելով մեր հաճախորդներին ավելի հաճախ բացահայտել աշխարհի քարտեզը IDBank-ի Travel քարտերի հետ և ստանալ մեծ արտոնություններ՝ ճանապարհորդելիս, արտերկրում այդ քարտերով վճարումներ կատարելիս։ Ի դեպ, DigiTec էքսպոյի օրերին պատվիրելով IDBank-ի Travel քարտը Idram&IDBank հավելվածի կամ IDBanking.am հարթակի միջոցով՝ կարելի է մասնակցել դեպի Մոնտենեգրո երկու անձի համար նախատեսված ուղևորության խաղարկությանը»,-ասել է նա։ «Դե իսկ եթե հանգստի ու ժամանցի համար հենց այս պահին առանձնացված բյուջե չունեք, ապա կարող եք ձեզ թույլ տալ ավելին Rocket Line-ի հետ՝ վճարելով հանգստի համար թվային ապառիկի միջոցով, հեռու մնալով թղթաբանությունից, հերթերից, բանկ այցելելու անհրաժեշտությունից և պարզապես վայելելով վճարման ընթացքը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Բանկից հիշեցնում են, որ Rocket line թվային ապառիկը ոչ միայն հնարավորություն է տալիս Idram&IDBank հարթակի հաճախորդներին անտոկոս գնումներ կատարել 5000-ից ավելի վաճառակետերում և առցանց խանութներում, այլ նաև այդ վաճառակետերին հնարավորություն է տալիս Rocket line 0% ծրագրին միանալիս լրացուցիչ հաճախորդներ ներգրավել, ավելացնել իրենց հաճախորդների լոյալությունը, վաճառքների ծավալը։ Բանկի Կորպորատիվ Բիզնեսի գծով տնօրեն Տիգրան Մխիթարյանի խոսքով՝ կորպորատիվ բիզնեսի համար գրավիչ առաջարկներ են բերել: «Խոսքը մասնավորապես փաթեթային լուծումների մասին է, որոնք ներառում են բիզնես բանկային հաշվի բացում և սպասարկում, փոխանցումների և վճարումների իրականացում, Visa Business կամ Visa Business Platinum քարտի բացում, Rocket Line 0% թվային ապառիկի շրջանակում համագործակցություն, վճարային ամբողջական գործիքակազմի POS/vPOS/QR-ի տրամադրում և ավելին», - նշել է Տիգրան Մխիթարյանը։ «Ձեր բիզնեսը՝ մեր լուծումները»․ այս կարգախոսի ներքո Բանկը կորպորատիվ հաճախորդներին բացի փաթեթային լուծումներից տալիս է նաև հարմար տեխնոլոգիական գործիք՝ IDBusiness Mobile բջջային հավելվածը, որը ներբեռնելով՝ կարելի է․ -Բջջային հավելվածի միջոցով համալրել բիզնես հաշիվները, -Կառավարել դրամական միջոցները, -Կատարել առցանց փոխանցումներ և վճարումներ վայրկյանների ընթացքում, -Անկանխիկ փոխանակել արտարժույթը վայրկյանների ընթացքում -Համալրել ավանդները, մարել վարկերը մի քանի ակնթարթում և շատ ավելին։ Travel card-ի և Բանկի կողմից անցկացվող խաղարկության պայմաններին կարելի է ծանոթանալ բանկի կայքում։ Կորպորատիվ բիզնեսի փաթեթային առաջարկների մանրամասները կարելի է գտնել կայքում։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |