Fly Arna-ն մեկնարկում է ուղիղ թռիչքներ դեպի Բաղդադ![]() 13 մարտի 2023 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը մեկնարկում է ուղիղ չվերթերը դեպի Իրաքի մայրաքաղաք Բաղդադ: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Բաղդադի միջազգային օդանավակայանի միջև շաբաթական երկու չվերթ կիրականացվի: «Հայաստանի ազգային ավիափոխադրող հանդիսանալով և սպասարկելով ավանդական ուղղությունները՝ Fly Arna միաժամանակ ձգտում է Հայաստանի համար բացել նոր շուկաներ՝ նպաստելով ինչպես զբոսաշրջության, այնպես և առևտրա-տնտեսական կապերի զարգացմանը: Հասանելի արժեքներով Երևան-Բաղդադ-Երևան կանոնավոր չվերթի գործարկումը մեծապես կնպաստի դեպի Հայաստան նոր զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Շաբաթական երկու անգամ իրականացվող չվերթները նաև Իրաքի հայ համայնքին թույլ կտան հայրենիքի հետ կապն էլ ավելի կայուն և ընդգրկուն դարձնել՝ նրանց առաջարկելով դեպի Հայաստան ավելի հարմարավետ և հասանելի ճամփորդելու հնարավորություն», - ասել է Fly Arna-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը: Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի, զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |