Ադրբեջանն առաջարկել է ԼՂ-ին հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնել՝ «վերաինտեգրումը քննարկելու»![]() 13 մարտի 2023 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն առաջարկել է ԼՂ-ին հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնել՝ «վերաինտեգրումը քննարկելու համար»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը: «Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հրավիրում է Ղարաբաղի հայ հասարակության ներկայացուցիչներին երկրորդ հանդիպման՝ շարունակելու համար վերաինտեգրման թեմայով շփումները, ինչպես նաև՝ քննարկելու Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Haqqin.az-ը։ Առաջարկվել է հանդիպումն անցկացնել մոտ օրերս Բաքվում։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը մարտի 10-ի երեկոյան կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հայտարարե, էր, որ Ադրբեջանը փոխանցել է՝ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ խնդիրներին լուծում չի լինելու։ «Մենք չենք ընդունել, չենք ընդունում և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու»,-ասել էր նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |