Ադրբեջանը ժխտում է ՀՀ ԶՈւ զինծառայողին գերեվարելու մասին տեղեկությունը![]() 21 մարտի 2023 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ժխտում է ՀՀ ԶՈւ զինծառայողին գերեվարելու մասին տեղեկությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, թե ՀՀ տարածած տեղեկությունն այն մասին, որ մարտի 21-ին ՀՀ ԶՈւ զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում և գերեվարվել, «չի համապատասխանում իրականությանը», հայտնում է Interfax.az-ը։ ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ԶՈւ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս, վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում, նախնական տվյալներով, մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում։ «Անմիջապես մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ»,-ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |