Արտարժույթով հիփոթեքային վարկեր այլևս չեն տրամադրվի![]() 22 մարտի 2023 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Արտարժույթով հիփոթեքային վարկեր այլևս չեն տրամադրվի։ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Կողմ է քվեարկել 68 պատգամավոր և դեմ՝ 31-ը։ Նախատեսվում է, որ բանկերը և վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեկային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց հիփոթեքը` նաև արտարժույթով: Փոփոխությունների հեղինակներն են պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, Արուսյակ Մանավազյանը և Նարեկ Գրիգորյանը: Ենթադրվում է, որ այս փոփոխությունը քաղաքացիներին կպաշտպանի արտարժութային ռիսկերից։ Հարցը քննարկվել է ՀՀ կենտրոնական բանկի և կառավարության ներկայացուցիչների հետ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |