Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից 4-ը մարտի 28-ին չի մասնակցի Կիպրոսի թիմի հետ ընկերական հանդիպմանը, որը կկայանա, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Նշվում է, որ Լուկաս Սելարայանը, Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը և Էդգար Բաբայանը, համաձայն նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ և չեն մասնակցի Հայաստան - Կիպրոս հանդիպմանը։ Հավաքականի ճամբարը վնասվածքի պատճառով լքել է նաև Անդրե Չալըշըրը։
Հրանտ-Լեոն Ռանոսը կարող է իր նորամուտը նշել Կիպրոսի հավաքականի դեմ խաղում։
Մարտի 25-ին Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանը սեփական դաշտում պարտվել է Թուրքիային և 1։2 հաշվով։