28 մարտի 2023 - 16:32 AMT
ԶԼՄ․ «Միլանը» պատրաստ է 8 մլն եվրո առաջարկել Սպերցյանի համար

Իտալական «Միլանը» հետաքրքրված է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով, գրում է իտալական La Gazzetta dello Sport-ը։

Նշվում է, որ ակումբը պատրաստ է 8 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար։

EuroFootball.ru-ն իր հերթին գրում է, որ «Միլանի» համար Սպերցյանի թեկնածության հարցն ակտուալ կդառնա, եթե ակումբը ստիպված լինի հրաժեշտ տալ Բրայմ Դիասին, որը կարող է վերադառնալ «Ռեալ»:

Էդուարդ Սպերցյանի թեկնածությունը կար «Միլանի» նաև ամառային տարնսֆերային ցուցակներում։ Սպերցյանը 2019-ից հանդես է գալիս «Կրասնոդարի» հիմնական կազմում, Հայաստանի հավաքականին միացել է 2021-ին։